Պետական համաֆինանսավորմամբ «Web (html/css)» դասընթացներ

Պետական համաֆինանսավորմամբ «Web (html/css)» դասընթացներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «Web (HTML/CSS)» ծրագրավորման դասընթացներ։

Մանրամասների և գրանցման համար այցելիր bit.ly/3iDm2Fw հղումով։

Նոյեմբերի 27-ին Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամի առցանց տեղեկատվական հանդիպման ժամանակ կքննարկվելու են՝

  • Ինչո՞ւ սովորել հենց վեբ ծրագրավորում,
  • Ինչպե՞ս արդյունավետ սովորել օնլայն,
  • Ի՞նչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,
  • Վճարի որքա՞ն մասը կարող է վճարել պետությունը։

Դեկտեմբերի 1-ին Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամի առցանց տեղեկատվական հանդիպման ժամանակ կքննարկվելու են՝

  • Ի՞նչ գիտելիքներ են անհրաժեշտ միջին մակարդակին մասնակցելու համար,
  • Ինչպե՞ս արդյունավետ սովորել օնլայն,
  • Ի՞նչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,
  • Վճարի որքա՞ն մասը կարող է վճարել պետությունը։

Օգտվի՛ր այս բացառիկ հնարավորությունից և ծրագրավորում սովորի՛ր համավճարով։